Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղի ժամանակ ամերիկացի լրագրող է մահացել

Ֆուտբոլային գնդակ
ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցություն է հայտնել լրագրողի մահվան կապակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ամերիկացի ֆուտբոլային մեկնաբան Գրանտ Վալը մահացել է Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի՝ Նիդեռլանդների և Արգենտինայի հավաքականների հանդիպման լուսաբանման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է NPR-ը:
Այս գիշեր Արգենտինայի հավաքականը հաղթեց Նիդեռլանդներին (հիմնական ժամանակում՝ 2:2, լրացուցիչ ժամանակում` 0:0, 11 մետրանոցներով՝ 4:3) և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի խորվաթների հետ:
ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիան Twitter-ում ցավակցություն է հայտնել 48-ամյա Վալի մահվան կապակցությամբ:
Առաջատար ֆուտբոլիստների եկամուտը տպավորիչ է. իսկ շատ չե՞ն ստանում
Վալը Sports Illustrated-ի սյունակագիրներից էր, աշխատել է նաև Fox Sports-ում և CBS Sports-ում որպես մեկնաբան: Ավելի վաղ լրագրողը հայտնել էր, որ հիվանդացել է Կատար գործուղվելու ժամանակ և այցելել բժշկական կլինիկա, որտեղ բժիշկները ենթադրել են, որ նա բրոնխիտ ունի: Նա նաև պատմել է, որ հակաբիոտիկներ է ընդունել, որոնք պատշաճ ազդեցություն չեն ունեցել։
Մակրոնը վստահ է` ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիան կհաղթի Անգլիայի հավաքականին