Դաշինքի ու ՌԴ-ի միջև հակամարտությունից հնարավոր կլինի խուսափել. Ստոլտենբերգ

Յենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այս ժամանակաշրջանը ճակատագրական է անվանել Եվրոպայի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը մտավախություն ունի, որ ուկրաինական ճգնաժամը կարող է դուրս գալ վերահսկողությունից, բայց վստահ է, որ ՌԴ-ի ու ՆԱՏՕ-ի միջև հակամարտությունից հնարավոր կլինի խուսափել: Նա իր տեսակետը հայտնել է նորվեգական NRK հեռուստաընկերությանը։
«Վախենում եմ, որ Ուկրաինայում պատերազմը դուրս գա վերահսկողությունից։ Վախենում եմ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտությունից, բայց վստահ եմ, որ մենք կխուսափենք դրանից», - ասել է Ստոլտենբերգը։
Նա այս ժամանակաշրջանը ճակատագրական է որակել Եվրոպայի և Նորվեգիայի համար։
«Եթե ինչ-որ բան սխալ գնա, դա կարող է սարսափելի հետևանքներ ունենալ», - ավելացրել է Ստոլտենբերգը:
ՌԴ–ի և Ուկրաինայի խաղաղ բանակցությունների համար պայմաններ դեռ չեն ստեղծվել. Ստոլտենբերգ
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։
ԱՄՆ-ն Ուկրաինային 275 մլն դոլարի պաշտպանական օգնություն կտրամադրի. Սպիտակ տուն