ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Գերմանիայի Դրեզդեն քաղաքի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել, ինչի հետևանքով մեկ կին է մահացել։ Ոստիկանությունը շրջափակել է քաղաքի կենտրոնը։ Տեղեկությունը հայտնում է «Bild»–ը։
Թերթի տեղեկություններով` ենթադրյալ հանցագործը հարձակվել է «Դրեզդեն» ռադիոկայանի վրա։ Կառույցի ղեկավար Տինո Ուտասին պարբերականին հայտնել է, որ կարողացել են բոլոր աշխատակիցներին ապահով վայր տեղափոխել։
«Դրեզդեն» ռադիոկայանը տեղեկացրել է, որ զինված տղամարդուն ձերբակալել են, սակայն ավելի ուշ հերքել է այդ լուրը։