Թինա Թյորների կրտսեր որդուն մահացած են գտել

Թինա Թըրները. Արխիվային լուսանկար
62-ամյա Ռոնին քաղցկեղով հիվանդ էր։ Երգչուհին դեռ չի մեկնաբանել լուրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Թինա Թյորների որդուն՝ Ռոնալդին, մահացած են գտել սեփական տանը։ Նրա կինը՝ Աֆիդան, ամուսնու մահվան մասին հայտնել է TMZ-ին։
62-ամյա Ռոնիին մահացած են գտել Սան Ֆրանցիսկոյում։ Հարևանները ոստիկանություն են կանչել և փորձել օգնել տղամարդուն, սակայն չեն հասցրել։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան արձանագրել է նրա մահը։ Վերջին տարիներին Ռոնալդը տառապում էր քաղցկեղից։
Երկրպագուներն արդեն ասում են, որ 83-ամյա Թըրներին վերջին տարիներին հետապնդում է չար ճակատագիրը։ Չորս տարի առաջ նրա ավագ որդին` Քրեյգը, ինքնասպան եղավ. նա 59 տարեկան էր։
Հիշեցնենք, որ Թյորները Քրեյգին ունեցել է 18 տարեկանում, նրա հայրը սաքսոֆոնահար Ռայմոնդ Հիլլն է։ Ավագ որդին աշխատում էր անշարժ գույքի ոլորտում և հաջողակ գործարար էր։ Իսկ Ռոնին ծնվել է 1960 թվականին, հայրը երաժիշտ Այքն է։ Թինան լքել է նրան 1967 թվականին, Այքը թմրամոլ է դարձել և մահացել 2007 թվականին գերդոզավորումից։ Երգչուհին ունի նաև երկու որդեգրած որդի։