ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջինն է ժամանել Բիշքեկի Ալա-Արչա պետական նստավայրի Կոնգրեսի դահլիճ: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղրղզստանը։
Նրան դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։ Տեղի է ունեցել երկու երկրների ղեկավարների ավանդական լուսանկարման արարողությունը։
ՀՀ վարչապետից հետո Ալա-Արչա պետական նստավայր է եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ես չե՞մ ուշացել։ Ավտոմեքենաս էր խափանվել, ստիպված էի ոտքով գալ», - ասել Է Բելառուսի նախագահը։
Հիշեցնենք, որ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում այսօր անցկացվելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։
Նիստի շրջանակում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։