Մառախլապատ օրեր են սպասվում. եղանակի տեսություն

Մառախուղ. Արխիվային լուսանկար
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է ցերեկը 5-7, երեկոյան՝ 1-3 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն:
Դեկտեմբերի 9-12-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ, տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9-10-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, գիշերը կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ին սպասվում է անձրև և մառախուղ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է ցերեկը 5-7, երեկոյան՝ 1-3 աստիճան։