Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Երկու երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում։
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը։
Նիկոլ Փաշինյանը խոսել է դեկտեմբերի 3-ին Լաչինի միջանցքում տեղի ունեցած դեպքի մասին։
Հիշեցնենք `այդ օրը Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Միջադեպի առնչությամբ ռուս խաղաղապահները բանակցություններ էին վարել ադրբեջանական կողմի հետ, և Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին բացվել էր։