ԱՊՀ և ՇՀԿ երկրների պաշտպանության նախարարները ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի շիրիմին

Անհայտ զինվորի շիրիմին այցելելուց հետո ռազմական գերատեսչությունների ղեկավարները սկսել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկել։
Sputnik
ԱՊՀ և ՇՀԿ երկրների պաշտպանության նախարարները Մոսկվայում ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի շիրիմին։
Ավելի ուշ նրանք միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել։
Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ միջազգային իրադրության կտրուկ սրման ֆոնին տարածաշրջանի կայունության և անվտանգության պահպանման գործում մեծանում է Շանհայի համագործակցության կազմակերպության և Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների զինված ուժերի դերը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում բարեկամ երկրների պաշտպանական գերատեսչությունների հետ փոխգործակցության զարգացմանը և ընդհանուր անվտանգության ամրապնդմանը:
Հիշեցնենք` Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը երեկ է աշխատանքային այցով մեկնել Ռուսաստան: