Տիեզերքով մեկ աղմուկ-աղաղակը չի խանգարի մարտական առաջադրանքներ կատարելուն. Պուտին

ՌԴ նախագահն ընդգծել է` պետք չէ շատ փորձառու լինել հասկանալու համար, թե ինչ է կատարվում իրականում։
Sputnik
Տեղեկատվական դիմակայության բոլոր անհեթեթությունները պետք է մի կողմ թողնել։ Ռուսաստանի հերոսների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Բավական է մենք մի շարժում անենք, պատասխան որևէ գործողություն ձեռնարկենք` ամբողջ տիեզերքով մեկ աղմուկ–աղաղակ է բարձրանում։ Դա մեզ չի խանգարի մարտական առաջադրանքներ կատարել։ Արևմուտքը չի նկատում Ուկրաինայի գործողությունները Ռուսաստանի դեմ, սակայն Մոսկվայի պատասխան քայլերը տեղեկատվական աղմուկի ալիք են առաջացնում», - ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա հավելել է, որ տեղեկատվական հոսքերը, տարատեսակ ֆեյքերը չպետք է խոչընդոտեն ժողովրդի առջև ունեցած պարտքը կատարելուն։ Պուտինն ընդգծել է` պետք չէ շատ փորձառու լինել հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվում։
Պուտինը Ռուսաստանի հերոսներին «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 286-րդ օրը։