ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել է Բուտի ու Գրայների փոխանակման տեսանյութը

Վիկտոր Բուտը գրեթե 15 տարի բանտարկված էր Միացյալ Նահանգներում:
Sputnik
ՌԴ ԱԴԾ-ն ցուցադրել է Ռուսաստանի քաղաքացի Վիկտոր Բուտի (որը գրեթե 15 տարի անցկացրել է ԱՄՆ-ի բանտում) և ամերիկացի Բրիթնի Գրայների փոխանակման տեսանյութը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանցին ազատ արձակվելուց հետո ինքնաթիռում հայտնել է, որ փոխանակման համար իրեն վերցրել են անմիջապես բանտախցից։
«Ամերիկյան բանտը դժոխք է». բացառիկ հարցազրույց Մարիա Բուտինայի հետ
Բուտը պարզաբանել է, որ ընթացակարգի համաձայն՝ թռել է բրիտանական Մանչեսթերով։
Բուտի փոխանակումը Գրայների հետ տեղի է ունեցել այսօր՝ Մոսկվայի և Վաշինգտոնի երկարատև դիվանագիտական ջանքերից հետո։
Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտնել է, որ ռուս և ամերիկացի առաջնորդները ներում են շնորհել փոխանակման երկու մասնակիցներին։ Սա նշանակում է, որ քրեական հետապնդումը վերջնականապես դադարեցվել է, Բուտն ու Գրայները տեղաշարժման լիակատար ազատություն են ստանում։
CNN հեռուստաալիքի աղբյուրների տեղեկություններով՝ փոխանակումը չի ներառել Ռուսաստանում լրտեսության համար դատապարտված Փոլ Ուիլանին։
Վիկտոր Բուտը գրեթե 15 տարի բանտարկված էր Միացյալ Նահանգներում: Նա ԱՄՆ-ի խնդրանքով ձերբակալվել էր Թաիլանդում 2008 թվականին` ամերիկյան հատուկ ծառայությունների սադրիչ գործողության արդյունքում, իսկ հետո տեղափոխվել էր ԱՄՆ։ Նրան մեղադրում էին ԱՄՆ քաղաքացիների սպանության և ահաբեկչությանը նյութական աջակցություն ցուցաբերելու նպատակով դավադրություն նախապատրաստելու մեջ։ Բուտը հերքում էր բոլոր մեղադրանքները։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Գրայներին փոխանակել են Բուտի հետ. ՌԴ ԱԳՆ
Բուտն ԱՄՆ էր տեղափոխվել ինչպես թայլանդական, այնպես էլ ամերիկյան օրենսդրությունների կոպիտ խախտումներով։ 2012 թվականին Նյու Յորքի երդվյալ ատենակալների դատարանը նրան մեղավոր էր ճանաչել, ինչից հետո դաշնային դատարանը 25 տարվա ազատազրկման էր դատապարտել նրան։