Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի ցերեկը 5-7, երեկոյան՝ 1-3 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 8-12-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-10-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի ցերեկը 5-7, երեկոյան՝ 1-3 աստիճան։