ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նշված ժամանակահատվածում ծնվել է 29 906 մարդ (2021 թվականին` 30 285), այսինքն` ցուցանիշը 379–ով նվազել է։
Մահերի ցուցանիշը նվազել է 4557–ով։ 2022 թվականին մահացել է 22 579 մարդ, իսկ նախորդ տարի մահացածների թիվը կազմել է 27 136։
Հայաստանում նաև սկսել են ավելի քիչ ամուսնանալ։ 2021 թվականին 14 473 զույգ է ամուսնացել, իսկ այս տարի` ընդամենը 14 036 զույգ (-473)։ Փոխարենը ամուսնալուծություններն են շատացել։ 2021 թվականին ամուսնալուծվելու որոշում կայացրել է 3 692 զույգ, իսկ ընթացիկ տարում` 3 764 (+72)։