ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից երկու տարի անց Ադրբեջանում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ: Նման հայտարարություն է արել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպման ժամանակ։ Տեղեկութունը հրապարակվել է ՀՀ գլխավոր դտախազության կայքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում կայացել է Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ:
«Ադրբեջանի այս վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում եռակողմ հայտարարության նպատակների իրականացմանը»,- շեշտել է Վարդապետյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն են եռակողմ հայտարարությամբ ամրագրված մարդասիրական պահանջների կատարումը, մինչդեռ դրանք Ադրբեջանի կողմից մինչ օրս լիարժեք կատարված չեն: Այս համատեքստում Վարդապետյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ կատարել է 8-րդ կետի՝ «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն ամրագրող պահանջները:
Նա հույս է հայտնել, որ հանդիպումը հնարավորություն կտա արձանագրելու կոնկրետ արդյունքներ, կծառայի Ռուսաստանի, ՀՀ–ի և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ հումանիտար պահանջների լիարժեք կատարմանը:
ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ Հայաստանը կատարել է նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։