Ուկրաինական ԶՈւ–ի հրթիռակոծության տակ է հայտնվել Դոնեցկի կենտրոնում գտնվող մանկապարտեզը

ՌԻԱ Նովոստին հրապարակել է Դոնեցկի հրթիռակոծության հետևանքների կադրերը։
Sputnik
Ուկրաինական զորքի կողմից Դոնեցկի Վորոշիլովսկի շրջանի հրթիռակոծության հետևանքով մանկապարտեզի շենք է վնասվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինին։
«Վնասվել են №26 մանկապարտեզի լուսամուտները»,– գրել է Կուլեմզինը Telegram–յան ալիքում։
Ուկրաինայի ռազմական հանցագործությունների վերահսկման և համակարգման հարցերի համատեղ կենտրոնում ԴԺՀ–ի ներկայացուցչությունն ավելի վաղ հայտնել էր, որ ժամը 00։43–ին ուկրաինական զորքը Դոնեցկի Վորոշիլովսկի շրջանի ուղղությամբ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 6 հրթիռ է արձակել։
Հանրապետության ԱԻՆ–ը հայտնել էր, որ հրդեհվել է Դոնեցկի ազգային համալսարանի մասնաշենքերից մեկի տանիքը։ Կուլեմզինը նշել էր, որ վնասվել են նաև պատուհաններն ու հարկամիջյան ծածկերը։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 285-րդ օրը։