Թրեյսիի պաշտոնավարման ընթացքում 2 երկրների հարաբերությունները զարգացում են ապրել. Փաշինյան

Փաշինյանն ու Թրեյսին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրվել է դինամիկ զարգացում։ Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր ընդունել է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտող Թրեյսիին, տեղեկանում ենք կառավարության աշխատակազմից։
«Վարչապետը հավելել է, որ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում ևս իրականացվող ծրագրերը նպաստում են երկկողմ փոխշահավետ կապերի ընդլայնմանը»«–ասված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանն ու Թրեյսին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր:
Իր հերթին դեսպանն ընդգծել է հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում և պետական կառավարման ոլորտում արդյունավետ բարեփոխումների իրականացման փաստը:
Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:
Փաշինյանն ու Թրեյսին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ Թրեյսին Հայաստանում ԱՄՆ դեսպան է նշանակվել 2019 թվականի փետրվարին։ Շուտով նրա դիվանագիտական առաքելությունը ՀՀ–ում ավարտվելու է։ Թրեյսիին կփոխարինի Քրիստինա Քվիենը, իսկ Թրեյսին ԱՄՆ դեսպան կնշանակվի Ռուսաստանում։