Դեկտեմբերի 7-ին Երևանի Հանրապետության հրապարակում սահադաշտ և ատրակցիոն կբացվեն

Հանրապետության հրապարակ
Ատրակցիոնը և սահադաշտը կգործեն ամեն օր, տոմսերից ստացված հասույթն էլ կուղղվի բարեգործական նպատակների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, դեկտեմբերի 7-ին, ժամը 17:00-ին սահադաշտ և ատրակցիոն կբացվեն։ Տեղեկությունը հրապարակվել է Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում։
«Ատրակցիոնը և սահադաշտը կգործեն ամեն օր` ժամը 13:00-22:00»,– ասված է հաղորդագրությունում:
Տոմսերից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է բարեգործական նպատակների:
Հիշեցնենք` դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում մեծ հանդիսավորությամբ վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը, որով ազդարարվեց «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթի մեկնարկը։ Միջոցառումն ուղեկցվեց շքեղ հրավառությամբ։
Սիրուն և հեքիաթային է. զբոսաշրջիկները և ՀՀ քաղաքացիները տպավորված են հրապարակի միջոցառմամբ