Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել Դոնեցկի կենտրոնում գտնվող շուկայում

Տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է։
Sputnik
Ուկրաինայի զինված ուժերի հրթիռակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել Դոնեցկի կենտրոնում գտնվող շուկայում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությունն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինական զորքերը Դոնեցկի Վորոշիլովի և Կիևի շրջանների ուղղությամբ ընդհանուր առմամբ 14 հրթիռ են արձակել «Գրադ» համալիրից:
Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը հայտարարել է, որ քաղաքի կենտրոնում այրվում է «Ցենտավր-Պլազան», հարվածներից մեկը դիպել է «Դրուժբա» մարզական պալատի շենքին։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 285-րդ օրը։