Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Քըրսթի Էլլին

Քըրսթի Էլլի
Ամերիկացի դերասանուհու մոտ վերջերս էր քաղցկեղ հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. 72-րդ տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Քըրսթի Էլլին, տեղեկությունը Twitter-ում հայտնել են դերասանուհու երեխաները։
Նշվում է, որ նրա մահվան պատճառ է դարձել օնկոլոգիական հիվանդությունը, որը վերջին շրջանում էր ախտորոշվել։
«Մեր արտասովոր, ուժեղ և սիրող մայրը մահացավ քաղցկեղի դեմ պայքարից հետո»,–գրել են նրա զավակները։
Դերասանուհին ծնվել է 1951-ի հունվարի 12-ին։ 1991 և 0994-ին նա «Էմմի» մրցանակի է արժանացել, ինչպես նա «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է «Կնոջ լավագույն դերի» համար «Չիըրզ» սերիալի համար։ Նա հայտնի են նաև «Տեսեք, թե ով է խոսում», «Երկուսով` ես և ստվերս» ֆիլմերով։ Նկարահանվել է շուրջ 70 նախագծերում։