Ռյազանի մոտ գտնվող օդանավակայանում պայթյուն է որոտացել. մահացածներ կան

Հրշեջ. արխիվային լուսանկար
Իրավապահները պարզում են միջադեպի հանգամանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ռյազանի մոտ գտնվող օդանավակայանում պայթյունի հետևանքով բենզատար է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նախնական տվյալով` տուժել է 9 մարդ, ևս 3-ը մահացել են», - ասել է գործակալության զրուցակիցը։
Բենզատարի պայթյունի և հրդեհի հետևանքով ինքնաթիռ է վնասվել։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Թուրքիայում բախվել են քաղաքային ավտոբուսն ու միկրոավտոբուսը. տուժածներ կան