Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 91 դեպք է գրանցվել, առողջացել է 113 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ըստ գերատեսչության՝ նախորդ շաբաթ կորոնովիրուսի հետևանքով 2 մարդ է մահացել (մահացածների ընդհանուր թիվը 8 712 է)։ Այս պահին COVID-ի դեմ բուժում է ստանում 283 անձ։
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նաև, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստված է 1 030 292 քաղաքացի։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 155 126 անձ, իսկ ընդհանուր պատվաստումների թիվը 2 275 346 է։
Բուստեր դեղաչափով պատվաստումների քանակը 83 842 է։
COVID-ը Հայաստանում
© Sputnik / Shushanik Avdalyan
Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց։ 2020թ.-ի սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվեց մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։
2021թ.-ի դեկտեմբերի 17-ին հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվում է։
2022թ.-ի մարտի 2-ին դիմակ դնելու պահանջը վերացվեց նաև հանրային փակ տարածքներում` բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: