ՀՀ առանձին շրջաններում տեղումներ կգրանցվեն. եղանակի տեսություն

Հովանոցով հետիոտնը Բաղրամյան պողոտայում (1 մարտի, 2021թ). Երևան. Արխիվային լուսանկար
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի ցերեկը 5-7, երեկոյան՝ 1-3 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն
Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի ցերեկը 5-7, երեկոյան՝ 1-3 աստիճան։