ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 5-ին ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են տեղի ԶԼՄ–ները։
Պատվիրակության կազմում եղել է նաև Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը։
Կողմերը քննարկել են համատեղ զորավարժությունների ընթացքը, որոնք անցկացվում են Ադրբեջանի տարածքում։
Հանդիպմանը նշվել է, որ 2022 թվականը շատ հաջող տարի է եղել Ադրբեջանի և Թուրքիայի միջև պաշտպանական հարաբերությունների տեսանկյունից։
Նշվել է, որ հարաբերություններն ամրապնդվում են բոլոր ոլորտներում, այդ թվում և ռազմական։