ՀԱՊԿ երկրների խորհրդարանների խոսնակները Մոսկվայում են. տեսանյութ

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ XV լիագումար նիստերը կանցկացվեն դեկտեմբերի 5-ին Մոսկվայում:
Sputnik
Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը երեկ երեկոյան հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների խորհրդարանների խոսնակների հետ, որոնք Մոսկվա են մեկնել ՀԱՊԿ ԽՎ-ին մասնակցելու համար։ Տեղեկությունը հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը:
Նրանց թվում է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որն ամփոփելու է կազմակերպությունում Հայաստանի նախագահության արդյունքները։
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը և ՀԱՊԿ ԽՎ XV լիագումար նիստը կանցկացվեն դեկտեմբերի 5-ին Միությունների տան սյունազարդ դահլիճում:
ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ է ընտրվել Ալեքսանդր Գրինևիչը
Նիստում կքննարկվեն ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրության կատարելագործման, միջազգային ահաբեկչության ներթափանցման ուղիների արգելափակման, ՀԱՊԿ անդամ պետություններում ընտրական գործընթացների պաշտպանության և ինքնիշխանության ապահովման ոլորտում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ մոդելային հանձնարարականների նախագծերը և մի շարք այլ օրենսդրական նախագծեր:
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը. ի՞նչ հարցեր են քննարկվել