ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Սարատովի և Ռյազանի մարզերում ռազմական օդանավակայանների վրա հարձակման հետևանքով երեք ռուսաստանցի զինծառայող է զոհվել, հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Ռազմական գերատեսչությունում նշել են, որ հարձակման հետևում ուկրաինական կողմն է կանգնած, փոխանցում է ՌԻԱ Նովոստին.
«Դեկտեմբերի 5-ի առավոտյան Կիևի ռեժիմը հեռահար ավիացիայի ռուսական ինքնաթիռները շարքից հանելու նպատակով խորհրդային արտադրության ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու փորձեր է կատարել Ռյազանի մարզի «Դիագիլևո» և Սարատովի մարզի «Էնգելս» ռազմական օդանավակայանների ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Տեխնիկական անձնակազմի երեք ռուս զինծառայող է զոհվել, 4 վիրավորները տեղափոխվել են հոսպիտալներ, որտեղ նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Նշվում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության միջոցներով ԱԹՍ-ները որսացել են։
Նշվում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության միջոցներով ԱԹՍ-ները որսացել են։
Օդանավակայաններում ռեակտիվ անօդաչու թռչող սարքերի բեկորների անկման և պայթյունի հետևանքով աննշան վնասվել է երկու ինքնաթիռների կորպուսների երեսպատումը: