ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում ժողովրդագրական բոլոր ցուցանիշները հունվար–հոկտեմբեր ամսիներին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նշված ժամանակահատվածում ծնվել է 29 906 մարդ (2021 թվականին` 30 285), այսինքն ցուցանիշը 379–ով նվազել է։
Մահերի ցուցանիշը նույնպես զգալիորեն՝ 4557–ով նվազել է։ 2022 թվականին մահացել է 22 579 մարդ, իսկ նախորդ տարի մահացածների թիվը կազմում էր 27 136։
Հայաստանում նաև սկսել են ավելի քիչ ամուսնանալ։ 2021 թվականին 14 473 զույգ պսակադրվել է, իսկ այս տարի` ընդամենը 14 036 զույգ (-473)։ Փոխարենը` ամուսնալուծություններն են շատացել։ 2021 թվականին ամուսնալուծվելու որոշում կայացրել է 3 692 զույգ, իսկ ընթացիկ տարում` 3 764–ը (+72)։
Նշենք, որ ՄԱԿ–ի կանխատեսումների համաձայն, Հայաստանում ծնելիությունը 2050 թվականին կարող է նվազել մինչև 24 000, իսկ բնակչությունը 30 տարուց կկազմի 2.6 մլն մարդ։ Փորձագետների գնահատմամբ` Հայաստանի համար ժողովրդագրական 2 հիմնական մարտահրավերներն են ցածր ծնելիությունն ու արտագաղթը։