ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկը և վաղը` դեկտեմբերի 5-ին, առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` Լոռիում, Տավուշում և Սյունիքում, ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին կլինի հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-ից 5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում առաջիկա գիշերը սպասվում է անձրև և մառախուղ: Այսօր ցերեկը, ինչպես նաև դեկտեմբերի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: