ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Մահացել է երկրաբան ու հնագետ, Շիրակի երկրագիտական թանգարանի երկարամյա տնօրեն, հնագիտական բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ, գիտնական Համազասպ Խաչատրյանը։ Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունը։
Համազասպ Խաչատրյանը 70 տարեկան էր։
Նշենք, որ 1987թ.–ից մինչև 2017թ.–ը գիտնականը Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն էր:
1997 թվականից մինչև այսօր համատեղությամբ աշխատել է նաև ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում սկզբում որպես գիտքարտուղար, ապա գիտաշխատող:
2020 թվականից նա Շիրակի երկրագիտական թանգարանի գլխավոր ֆոնդապահն էր:
1989 թ.–ից կազմակերպել և ղեկավարել է Շիրակի երկրագիտական թանգարանի հնագտական արշավախումը, որի արդյունքում մարզում հայտնաբերվել են 30-ից ավելի հնագիտական հուշարձաններ, որոնց մի մասում արշավախմբի կողմից իրականացվել են հնագիտական պեղումներ:
Համազասպ Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, Սուրբ Նշան եկեղեցում. ժամը 17:00-ին։
Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 6-ին ժամը 13:30-ին։