Հայաստանի տարածքում փակ ավտոճանապարհներ կան, որոշ հատվածներում մառախուղ է

Ավտոճանապարհ
Ըստ ԱԻՆ–ի` որոշ ավտոճանապարհներ տեղ–տեղ մերկասառույցով են պատվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այս պահին փակ ավտոճանապարհներ կան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Բենզինն էժանանում է. տնտեսագետը չի բացառում, որ ներկա գինը հնարավորությունների սահմանը չէ
Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գորիս քաղաքում մառախուղ է։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի, Արագածոտնի մարզի Բերքառատ-Ալագյազ ավտոճանապարհները, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները տեղ-տեղ մերկասառույցով են պատվել։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Երևանում ավտոմեքենա է ընկել կամրջից