Վայքի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, մի քանի տարածաշրջանում ձյուն է տեղում

Արթիկի, Վանաձորի, Ստեփանավանի, Արարատի, Ջերմուկի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Նշվում է, որ ժամը 10։00-ի դրությամբ Արթիկի, Վանաձորի, Ստեփանավանի, Արարատի, Ջերմուկի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Թումանյանի և Ախուրյանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար դեպարտամենտը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Հայ ինժեներները արևային վահանակները փոշուց և ձյունից մաքրող ռոբոտ են հավաքել