ՌԴ–ի և Բելառուսի ՊՆ ղեկավարները անվտանգության ապահովման մասին արձանագրություն են ստորագրել

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցով գտնվում է Բելառուսում։
Sputnik
Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վիկտոր Խրենինը ստորագրել են 2 երկրների միջև ռազմական ոլորտում տարածաշրջանային անվտանգության համատեղ ապահովման մասին համաձայնագրի արձանագրությունը: Այս մասին հայտնում է Բելառուսի ՊՆ միջազգային համագործակցության վարչության պետ Վալերի Ռևենկոն։
«Բելառուսի Հանրապետության ՊՆ -ն և ՌԴ ՊՆ-ն արձանագրություն են ստորագրել Բելառուսի և Ռուսաստանի միջև ռազմական ոլորտում տարածաշրջանային անվտանգության համատեղ ապահովման մասին 1997 թվականի դեկտեմբերի 19-ի համաձայնագրում» - գրել է Ռևենկոն Twitter-ի իր միկրոբլոգում՝ չնշելով մանրամասներ:
Նշենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ժամանել է Մինսկ՝ բանակցելու Բելառուսի իր գործընկեր Վիկտոր Խրենինի հետ։
ՌԴ ԶՈւ–ն հետ է մղել գրոհները Հարավային Դոնեցկի ուղղությամբ. ՊՆ