Կասպից ծովի ափերին՝ Դաղստանում, մոտ 700 սատկած փոկ է հայտնաբերվել, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
«Կասպից ծովի ափին հայտնաբերվել են փոկերի դիակներ՝ 650-700 առանձնյակներով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ձկնաբուծության դաշնային գործակալության Հյուսիսային Կովկասի տարածքային կառավարման գործակալության տեսուչները շարունակում են ուսումնասիրել Կասպից ծովի ափը ողջ տարածքում:
Նրանց կարծիքով՝ հայտնաբերված կենդանիների թիվը կարող է ավելանալ։ Փոկերի սատկելու ենթադրյալ պատճառներն այս պահին հայտնի չեն, սակայն լաբորատոր հետազոտություններ են սկսվել։