Հայաստանի լեռնային շրջաններում ու մի քանի մարզում ձյուն կգա. եղանակի տեսություն

Ձնապատ ճանապարհ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում այսօր ձյուն կգա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ ու ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:
Երևանում այսօր անձրև կտեղա, քաղաքի որոշ հատվածներ կպատվեն մառախուղով։ Ցերեկային ժամերին կգրանցվի 5-7, գիշերը` 2-4 աստիճան տաքություն։
Եղանակի տեսություն
Երևանի տոնական լուսավորությունն այս տարի բացառիկ է լինելու. կծախսվի 285 միլիոն դրամ