Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի նոր հակահրթիռ են արձակել Ղազախստանի Սարի–Շահան զորավարժարանում։
«Ղազախստանի զորավարժարանում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերի մարտական հաշվարկով հաջողությամբ իրականացվել է ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգի նոր հրթիռի հերթական փորձնական արձակումը»,– ասված է հաղորդագրությունում։
ՌԴ օդատիեզերական ուժերի հակահրթիռային պաշտպանության միավորման հրամանատար, գեներալ–մայոր Սերգեյ Գրաբչուկի խոսքով` ՀՀՊ համակարգի նոր հակահրթիռային պաշտպանության համակարգը մի շարք փորձարկումներից հետո հաստատել է սահմանված բնութագրերը, իսկ մարտական հաշվարկները հաջողությամբ կատարել են առաջադրանքը` ճշգրիտ խոցելով պայմանական թիրախը։