Փորձել են «Սևան» քրեակատարողական հիմնարկ շոկոլադ, կոնյակ ու մարիխուանա հասցնել

Փորձել են «Սևան» քրեակատարողական հիմնարկ շոկոլադ, կոնյակ ու մարիխուանա հասցնել
Կալանավորված անձին կարճատև տեսակցության եկած քաղաքացու պիջակի օձիքի տակից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող կասկածելի զանգված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Նոյեմբերի 30-ին՝ ժամը 16։25-ի սահմաններում, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Է․ Մ․-ի մոտ կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Պ․ Մ․-ին, հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի տարածք հեռախոսներ են նետել ու հեռացել
Արդյունքում վերջինիս պիջակի օձիքի տակից հայտնաբերվել է 0․04 գրամ ընդհանուր քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն, կասկածելի զանգված։ Քաղաքացին բանավոր հայտարարել է, որ չգիտի, թե խուզարկությամբ հայտնաբերվածն ինչ կարող է լինել։
2022թ․ դեկտեմբերի 1-ին էլ՝ ժամը 00։10-ի սահմաններում, «Սևան» քրեակատարողական հիմնարկի 5-րդ և 6-րդ դիտաշտարակների հերթափոխի ընթացքում պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկություն է հայտնել այն մասին, որ բնակելի գոտուն մոտեցող և դեպի առաջին մասնաշենք ընթացող թռչող սարք է նկատվում, և հնարավոր է արգելված իրերի ներնետում։
Փորձել են «Սևան» քրեակատարողական հիմնարկ շոկոլադ, կոնյակ ու մարիխուանա հասցնել
Նշված հատվածի մանրակրկիտ տեղազննության արդյունքում առաջին մասնաշենքի տանիքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով պարուրված, կասկածելի պարունակությամբ փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն, չոր և շոկոլադին նմանվող զանգվածներ, ինչպես նաև՝ 0․5 լիտր տարողությամբ պլաստմասե թափանցիկ տարա՝ լցված կոնյակին բնորոշ հոտով և գույնով հեղուկ զանգվածով։