https://arm.sputniknews.ru/20221202/pvordzel-en-sevan-qreakatarvoghakan-himnark-shvokvolad-kvonjak-u-marikhuana-hascnel-52111404.html
Փորձել են «Սևան» քրեակատարողական հիմնարկ շոկոլադ, կոնյակ ու մարիխուանա հասցնել
Փորձել են «Սևան» քրեակատարողական հիմնարկ շոկոլադ, կոնյակ ու մարիխուանա հասցնել
Sputnik Արմենիա
Կալանավորված անձին կարճատև տեսակցության եկած քաղաքացու պիջակի օձիքի տակից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող կասկածելի զանգված։ 02.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-02T15:11+0400
2022-12-02T15:11+0400
2022-12-02T15:20+0400
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
բանտ
մարիխուանա
կոնյակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/02/52111381_0:0:960:540_1920x0_80_0_0_b7ed0a34bec42292ea20fff98d4db3cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Նոյեմբերի 30-ին՝ ժամը 16։25-ի սահմաններում, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Է․ Մ․-ի մոտ կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Պ․ Մ․-ին, հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից։«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի տարածք հեռախոսներ են նետել ու հեռացելԱրդյունքում վերջինիս պիջակի օձիքի տակից հայտնաբերվել է 0․04 գրամ ընդհանուր քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն, կասկածելի զանգված։ Քաղաքացին բանավոր հայտարարել է, որ չգիտի, թե խուզարկությամբ հայտնաբերվածն ինչ կարող է լինել։2022թ․ դեկտեմբերի 1-ին էլ՝ ժամը 00։10-ի սահմաններում, «Սևան» քրեակատարողական հիմնարկի 5-րդ և 6-րդ դիտաշտարակների հերթափոխի ընթացքում պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկություն է հայտնել այն մասին, որ բնակելի գոտուն մոտեցող և դեպի առաջին մասնաշենք ընթացող թռչող սարք է նկատվում, և հնարավոր է արգելված իրերի ներնետում։Նշված հատվածի մանրակրկիտ տեղազննության արդյունքում առաջին մասնաշենքի տանիքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով պարուրված, կասկածելի պարունակությամբ փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն, չոր և շոկոլադին նմանվող զանգվածներ, ինչպես նաև՝ 0․5 լիտր տարողությամբ պլաստմասե թափանցիկ տարա՝ լցված կոնյակին բնորոշ հոտով և գույնով հեղուկ զանգվածով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/02/52111381_120:0:840:540_1920x0_80_0_0_7a2bdac60d0a407fd99d1b405b0383e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քրեակատարողական հիմնարկ (քկհ), բանտ, մարիխուանա, կոնյակ
քրեակատարողական հիմնարկ (քկհ), բանտ, մարիխուանա, կոնյակ
Փորձել են «Սևան» քրեակատարողական հիմնարկ շոկոլադ, կոնյակ ու մարիխուանա հասցնել
15:11 02.12.2022 (Թարմացված է: 15:20 02.12.2022) Կալանավորված անձին կարճատև տեսակցության եկած քաղաքացու պիջակի օձիքի տակից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող կասկածելի զանգված։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Նոյեմբերի 30-ին՝ ժամը 16։25-ի սահմաններում, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Է․ Մ․-ի մոտ կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Պ․ Մ․-ին, հայտնում են
ԱՆ քրեակատարողական ծառայությունից։ Արդյունքում վերջինիս պիջակի օձիքի տակից հայտնաբերվել է 0․04 գրամ ընդհանուր քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն, կասկածելի զանգված։ Քաղաքացին բանավոր հայտարարել է, որ չգիտի, թե խուզարկությամբ հայտնաբերվածն ինչ կարող է լինել։
2022թ․ դեկտեմբերի 1-ին էլ՝ ժամը 00։10-ի սահմաններում, «Սևան» քրեակատարողական հիմնարկի 5-րդ և 6-րդ դիտաշտարակների հերթափոխի ընթացքում պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկություն է հայտնել այն մասին, որ բնակելի գոտուն մոտեցող և դեպի առաջին մասնաշենք ընթացող թռչող սարք է նկատվում, և հնարավոր է արգելված իրերի ներնետում։
Նշված հատվածի մանրակրկիտ տեղազննության արդյունքում առաջին մասնաշենքի տանիքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով պարուրված, կասկածելի պարունակությամբ փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն, չոր և շոկոլադին նմանվող զանգվածներ, ինչպես նաև՝ 0․5 լիտր տարողությամբ պլաստմասե թափանցիկ տարա՝ լցված կոնյակին բնորոշ հոտով և գույնով հեղուկ զանգվածով։