Հովհաննես Բաչկովն իր ծննդյան օրը տեխնիկական նոկաուտով հաղթել է մեքսիկացի բռնցքամարտիկին

Գյումրեցի բռնցքամարտիկը երկրորդ ռաունդում նոկդաունի է ենթարկել մրցակցին։
Sputnik
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն այսօր տեխնիկական նոկաուտի է ենթարկել մեքսիկացի Մարկոս Բարազին ու պրոֆեսիոնալ բռնցքամարտում տոնել իր չորրորդ հաղթանակը։
Բաչկով- Բարազա մենամարտը տեղի է ունեցել Տաշքենդում։ Նախատեսված 10 ռաունդից կայացել է միայն 2–ը:
Հայ մարզիկը երկրորդ ռաունդում նոկդաունի է ենթարկել մեքսիկացի բռնցքամարտիկին, որը չի կարողացել ռինգ դուրս գալ երրորդ ռաունդում, և Բոչկովը տեխնիկական նոկաուտով հաղթել է մրցակցին։
Ի դեպ, այսօր գյումրեցի բռնցքամարտիկի ծննդյան օրն է, նա դարձավ 30 տարեկան։
Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել