Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոգրաֆ
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Այսօր Հայաստանում երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը ժամը 19:33-ին Հայաստան-Իրան սահմանային գոտում` Մեղրի քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ»,– ասված է հաղորդագրությունում:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր, Շվանիձոր գյուղերում` 3 բալ, ինչպես նաև Կապան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 50 մարդ է տուժել, կա 2 զոհ