ՌԴ ՔԿ–ի քննիչներն արձանագրել են ուկրաինական զորքի կողմից Դոնեցկ քաղաքի Լենինյան շրջանում տեղի ունեցած հրետակոծության հետևանքները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դոնեցկի հրետակոծության հետևանքով վնասվել են մի շարք բնակելի տներ և Լենինսկի շրջանի դպրոցի ապակիները, 1 բնակիչ է տուժել։
«ՌԴ ՔԿ քննչական խումբը զննության նպատակով ժամանել է դեպքի վայր` Դոնեցկ քաղաքի Լենինյան շրջան։ 2022 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 16.00–ին արկ է ընկել տան բակում, որտեղ տղամարդ է տուժել։ Նա բեկորային վնասվածք է ստացել, ներկա պահին հիվանդանոցում է», – պատմել է ՔԿ սպան։
ՌԴ ՔԿ քննիչը զննել է հրետակոծության վայրը, արձանագրել վնասները և առգրավել զինամթերքի բեկորները` հետագա փորձաքննության համար։
«Քննչական խումբն աշխատում է, հայտնաբերման դեպքում՝ առգրավվում է արկի բեկորների հատվածները, հետագայում ուղարկում դրանք փորձաքննության` պարզելու արկի տեսակը»,– հայտնել է քննիչը գործակալությանը։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 280-րդ օրը։