Ինչպիսի՞ն է լինելու ձմռան առաջին օրը. եղանակի տեսություն

Օդերևութաբանները եղանակային կանխատեսումներ են ներկայացրել առաջիկա մի քանի օրվա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի –Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Դեկտեմբերի 3-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 3-ի ցերեկը սպասվում է անձրև:
Այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում կդիտվի +7...+9, առաջիկա գիշերը` +4...+6 աստիճան տաքություն։
Հայաստանի ուժային եռամարտի հավաքականը 16 ոսկե մեդալ է նվաճել