Ի՞նչ է կատարվում ինքնաթիռի կործանման վայրում. բացառիկ կադրեր Կոտայքի մարզից

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Կոտայքի մարզում է, որտեղ այսօր ինքնաթիռ է կործանվել։
Sputnik
Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտ գտնվող տարածքում, որտեղ այսօր ինքնաթիռ է ընկել ու բռնկվել, աշխատում են իրավապահները։ Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ օդանավի բեկորներից դեռ ծուխ է դուրս գալիս։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ջրաբերի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել է և բռնկվել, տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։ ԱԻՆ–ի խոսնակ Հայկ Կոստանյանը Sputnik Արմենիային ասել էր, որ ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր հերթին տեղեկացրել էր, որ Երևան–Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է ժամը 13:11-ին: 14:20-ին կործանված ինքնաթիռը հայտնաբերվել է Ջրաբեր գյուղի տարածքում: Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք մահացել են։