Ֆրանսիայի ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՀՀ–ի վերաբերյալ բանաձևը Փարիզի պաշտոնական դիրքորոշումը չէ

Ֆրանսիայի ԱԳՆ
Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ–ի` կառավարության դիրքորոշումը հայտնի է և բազմիցս արտահայտվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի ընդունած բանաձևի տեքստը երկրի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։

«Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը հայտնի է և բազմիցս արտահայտվել է նախարարի կողմից, մասնավորապես` անցյալ տարվա նոյեմբերի 29-ին։ Ֆրանսիան շարունակում է կողմերին հորդորել առաջ շարժվել բանակցություններում` օգտվելով խաղաղության հնարավորությունից»,– շեշտել է գերատեսչությունը։

Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում նշվում է նաև, որ հենց այս ոգով է Ֆրանսիայի նախագահը Պրահայում անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը հանգեցրել է Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդների առաքելության ծավալմանը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը երեկ միաձայն կողմ քվեարկեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձևին։
Ալեն Սիմոնյանը Բաքվին դատապարտող բանաձևի համար շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ–ին