Երևանում բախվել են Mercedes Vito-ն ու 478 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան տուժածներ

Ըստ տեղեկությունների` թիվ 478 երթուղին սպասարկող ավտոբուսից 8 անձ քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել են «Արարատ Բանկի» Mercedes Vito-ն և թիվ 478 երթուղին սպասարկող ավտոբուսը, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Վթարը տեղի է ունեցել այսօր` ժամը 11։45-ի սահմաններում, Էրեբունի փողոցի թիվ 34 շենքի մոտ։
Բախման հետևանքով Mercedes Vito-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել երկաթե ցուցանակին։
Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մեկ քաղաքացու, որը միջին ծանրության վնասվածքներ է ստացել։
Վթարի է ենթարկվել Էջմիածին-Երևան երթուղու ավտոբուսը. վիրավորների մեջ երեխաներ կան
«Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոբուսից ևս 8 անձի քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոց»,–գրում է կայքը։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների ինքնությունը։
Հավելենք, որ ավտոբուսը սպասարկում է Երևանի երկաթգծի կայարանից դեպի Արարատի մարզի Դիտակ գյուղ երթուղին։
Վթարի փաստով քննիչի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Վթար` 67 համարի ավտոբուսի մասնակցությամբ. կա 2 վիրավոր