ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ իշխանությունները Դուբայում մտադիր են բռնագրավել 156 մլն դոլար արժողությամբ սուպեր զբոսանավը, որը կապ ունի ռուսաստանցի գործարարի հետ։ Այս մասին գրում է New York Times–ը` հղում անելով աղբյուրներին։
Ինչպես նշվում է, խոսքը Madame Gu նավի մասին է, որ պարբերականն անվանում է «աշխարհի ամենաշքեղ զբոսանավերից մեկը»։ Madame Gu–ն այն նավերի շարքում էր, որոնց դեմ ԱՄՆ հունիսի սկզբին պատժամիջացներ էր կիրառել։ Ֆինանսների նախարարության տվյալներով` նավն իբրև թե առնչություն ունի ռուսաստանցի գործարարներից մեկի հետ և պետք է սառեցվի որպես ակտիվ։
Միևնույն ժամանակ, թերթի տեղեկություններով, դիվանագիտական տեսանկյունից նավի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ԱՄՆ արդարադատության նախարարության փորձերը կարող են դժվար իրագործելի լինել, քանի որ ԱՄԷ–ն դարձել է «փրկօղակ», որն անհասանելի է ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների համար։
Այսպիսով` ԱՄՆ–ն չի կարող բռնագրավել ինքնիշխան պետության տարածքում գտնվող սեփականությունը, առանց տեղի կառավարության թույլտվության, իսկ ԱՄԷ–ի իշխանությունը հրաժարվում են Madame Gu–ի վերաբերյալ առարկայական մեկնաբանություններ տալ։
Մոսկվան իր կողմից բազմիցս նշել է ամերիկյան օրենսդրության արտատարածքային կիրառման Վաշինգտոնի փորձերի անընդունելի լինելը, քանի որ դա միջազգային իրավունքի խախտում է։