Վրաերթ Երևանում. «Մեգա մոլի» մոտ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չսահմանված հատվածով

Հետիոտնին վրաերթի ենթարկած վարորդը փախուստի չի դիմել, օգնել է տուժածին տեղափոխել հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Երևանում վրաերթ է տեղի ունեցել, հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Այսօր` ժամը 19։50-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արման Վ-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգա մոլի» դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցըչթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին»,–գրում է կայքը։
Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Վրաերթի փաստով քննիչի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Փաշինյանի եղբորը վրաերթի ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ խոսնակ
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։