Սիս գյուղում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել. տեսանյութ

Ապօրինի արդյունահանման հետևանքով պետության պատճառվել է 8 մլն 248 հազար դրամի վնաս
Sputnik
Արարատի մարզի Սիս գյուղի արոտավայրում իրականացվել է ապօրինի արդյունահանում, որի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն գյուղի արոտավայրի ջրածածկ տարածքից, առանց հատուկ թույլտվության, արդյունահանել է ավազանման և ավազակոպճանման զանգվածներ՝ ընդհանուր 2000 խորանարդ մետրից ավելի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ընկերությունը չի վճարել թույլտվության իրավունքի ձեռքբերման պետական տուրք, բնօգտագործման վճար և ավելացված արժեքի հարկ` պետության օրինական շահերին պատճառելով 8 միլիոն 248 հազար դրամի վնաս:
Վնասվել է նաև հողի բերրի շերտը, որի վնասը կազմել է ավելի քան երկու միլիոն դրամ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:
Գեղարքունիքում բազալտի քարի և սև ավազի ապօրինի արդյունահանման դեպքեր են բացահայտվել