ՌԴ ՕՏՈւ–ն և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ պարեկություն են իրականացրել. ՌԴ ՊՆ

Տու-95ՄՍ հրթիռակիր
Ռուսական «ստրատեգների» թռիչքը մոտ 8 ժամ է տևել։ Ավիախմբին ուղեկցել են Սու-30ՍՄ և Սու-35Ս կործանիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Չինաստանի ռազմավարական ռմբակոծիչները համատեղ պարեկություն են իրականացրել ծովային ջրատարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«2022 թվականի նոյեմբերի 30-ին Ռուսաստանի օդատիեզերական ուժերը և Չինաստանի ժողովրդական–ազատագրական բանակի ռազմաօդային ուժերը հերթական համատեղ օդային պարեկությունն են իրականացրել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմավարական Տու-95ՄՍ հրթիռակիրների և Խուն-6Կ ռազմավարական ռմբակոծիչների ավիախումբը օդային պարեկություն է իրականացրել Ճապոնական և Արևելաչինական ծովերի ջրատարածքների վրա», - ասված է հաղորդագրության մեջ:
ՆԱՏՕ-ում քննարկում են Ուկրաինային «Patriot» համալիրների մատակարարումները․ Ստոլտենբերգ
Ռազմական գերատեսչությունը նշել է, որ ռուսական «ստրատեգների» թռիչքը մոտ 8 ժամ է տևել։ Ավիախմբին ուղեկցել են Սու-30ՍՄ և Սու-35Ս կործանիչները։
Իրանն ու ՌԴ-ն համատեղ նախագծեր կիրականացնեն ավիաշինության և նավաշինության ոլորտում