Կթույլատրվի՞ արդյոք դեղերի արտաքին գովազդը. ԱԺ–ում թեժ քննարկում է

Օրենքի փոփոխությանը դեմ պատգամավորները կարծում են, որ դեղերի մասին պետք է իրազեկվեն բժիշկները, այլ ոչ թե հանրությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Դեղորայքի արտաքին գովազդի թույլտվությունն անթույլատրելի է։ Այսօր ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։
Նա դեմ է «Գովազդի մասին» և «Դեղերի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծին, քանի որ, ըստ նրա, դա կարող է առողջապահության ոլորտում լուրջ խնդիրներ առաջացնել։
Օրենսդրությանը չեն համապատասխանում. Երևանի կենտրոնում ապամոնտաժման աշխատանքներ են տարվում
«Հայաստանում և առհասարակ ամբողջ աշխարհում ինքնաբուժությունը լուրջ խնդիր է։ ԱՀԿ–ի վարկածով`այն համաշխարհային սպառնալիք է համարվում։ Գրեթե ամբողջ աշխարհում դեղերի արտաքին գովազդը արգելված է, ու դա, կարծում եմ, ճիշտ մոտեցում է»,– նշեց Զեյնալյանը։
Պատգամավորի կարծիքով` անընդունելի է նաև կառավարության պնդումը, թե օրենքում փոփոխություննարվում է հանրությանը դեղերի մասին իրազեկելու համար։
«Դեղերի մասին պետք է իրազեկվեն բժիշկները, այլ ոչ թե հանրությունը։ Երբ դեղը ցուցումով չի ընդունվում` կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Արտաքին գովազդը մարդկանց ուղղորդում է կոնկրետ ապրանքանիշի դեղորայք գնելուն, բայց դեղը պետք է ոչ թե ապրանքանիշով,այլ բաղադրությունից ելնելով ընդունվի»,– նշում է նա։
Օրենսդրական փոփոխության առաջարկը ներկայացնող էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյաննիր հերթին ներկայացրեց փաստարկներ, թե ինչու հանձնաժողովը պետք է նախագծին դրական եզրակացություն տա։
«Դեղերի գովազդն արգելված չէ հեռուստատեսությամբ ու համացանցում։ Ավելին` արտաքին գովազդը սպառողների ավելի նեղ շրջանակ է ընդգրկում, քան, օրինակ` հեռուստագովազդը։ Այնպես որ` արտաքին գովազդն արգելելու տրամաբանություն չկա»,– նշեց փոխնախարարը։
Երևանում արտաքին գովազդի փառատոն կանցկացվի
Նարեկ Տերյանին ի պատասխան պատգամավորները նշեցին, որ դեղերի գովազդը խնդրահարույց է ամենուր ու հավելեցին, որ պետք է քայլեր արվեն դրանք հեռուստատեսությունում ու համացանցում նույնպես արգելելու համար։
Էկոնոմիկայի փոխնախարարի առաջարկով հարցի քննարկումը հետաձգվեց երկու ամսով։