Խոշոր ավտովթար Վաղաշեն գյուղի մոտ. տուժածների վիճակը ծանր է, կա նաև զոհ

Հիվանդանոց են տեղափոխել երկու քաղաքացու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Այսօր Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի մոտակայքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վթարի մասին ահազանգն ԱԻՆ Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են նոյեմբերի 30-ին` ժամը 20։37-ին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ողբերգական վթար Արմավիրի մարզում․ 1 մարդ տեղում է մահացել, մյուսը՝ հիվանդանոցի ճանապարհին
Պարզվել է, որ բախվել են «VAZ-2101» և «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Պ. Պ., ծնված 1984թ.) մակնիշների ավտոմեքենաները:
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «VAZ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տ. Ղ.-ն (ծնված 2008 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները հոսանքազրկել և փակել են «VAZ-2101» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել անձը չպարզված ուղևորի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Սարսափելի վթար Գեղարքունիքում. փրկարարները 4 դի են դուրս բերել մեքենաներից