Վրաերթի է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի եղբայրը

Շտապօգնության ավտոմեքենա
ՀՀ վարչապետի եղբորը վրաերթի ենթարկած վարորդը փախուստի չի դիմել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Քիչ առաջ վրաերթի է ենթարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Ըստ կայքի` վարորդը փախուստի չի դիմել, իսկ վարչապետի եղբորը կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Երևանում 2 մարդու են վրաերթի ենթարկել. վարորդը դիմել է փախուստի