Թուրքիայում ավտոբուս է վթարի ենթարկվել. 40 տուժած կա

Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթըն նահանգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայում ավտոբուսը վթարի է ենթարկվել, կա 39 տուժած։ Տեղեկությունը հայտնում է TRT ալիքը։
Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթըն նահանգում։
«Ռիզե քաղաքից Զոնգուլդակ ընթացող ուղևորատար ավտոբուսը շրջվել է, նախկանական տվյալներով`39 մարդ տուժել է»,– հայտնել է հեռուստաալիքը։
Տուժածները հոսպիտալացվել են։
Դեպքի վերաբերյալ քննություն է տարվում։
Խոշոր վթար Թուրքիայում. մահացածներ ու տուժածներ կան